Logo

«Բարսելոնան» նոր ֆուտբոլիստ ունի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:00 / 05.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Բարսելոնան» պայմանագիր է համաձայնեցրել «Ռասինգի» հարձակողական կիսապաշտպան Պաբլո Տորեի հետ:

Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքն, ընթացիկ մրցաշրջանը 18-ամյա ֆուտբոլիստը կավարտի իր թիմում, իսկ ամռանը կմիանա կատալոնական ակումբին:

Նրա պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականը: Հրաժարագինը կազմելու է 100 մլն եվրո:

«Բարսան» 5 մլն եվրո է վճարելու գործարքի համար, որը բոնուսների հաշվին կարող է աճել մինչև 20 մլն:

Սկզբնական շրջանում Տորեն հանդես է գալու «Բարսելոնա Բ»-ի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ