Կատալոնական «Բարսելոնան» ԱՄՆ-ում անցկացվող հավաքի վերջին հանդիպումն անցկացրեց ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ:
«Ռեդ Բուլ Արենայում» կայացած խաղն ամերիկյան ակումբն ավարտեց 10 ֆուտբոլիստով. 82-րդ րոպեին կանոնների կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Դանիել Էդելմանը:
Կատալոնական ակումբի հաջորդ խաղը նշանակված է օգոստոսի 7-ն (ժամը՝ 22:00-ին): Այդ օրը Չավիի գլխավորած թիմը Ժոան Գամպերի գավաթը կվիճարկի մեքսիկական «Պումասի» հետ:
Ընկերական խաղ
«Նյու Յորք Ռեդ Բուլս» 0-2 «Բարսելոնա»
Գոլերը՝ Ուսման Դեմբելե 40՛, Մեմֆիս Դեպայ 87՛
Հեռացում՝ Դանիել Էդելման 82՛


