«Չելսիի» և Իսպանիայի հավաքականի եզրային պաշտպան Մարկոս Ալոնսոն մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը:
Կատալոնական գրանդը պատրաստվում է ԱՄՆ-ում շարունակվող նախամրցաշրջանային հավաքի ավարտից հետո պայմանագիր ստորագրել Ալոնսոյի հետ: Միաժամանակ, Ալոնսոն դեմ չէ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը:
Մարկոս Ալոնսոն Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:


