Կատալոնական «Բարսելոնան» տրանսֆերային առաջարկ է կատարել Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Ինյիգո Մարտինեսի համար, հաղորդում է իսպանական Sport-ը:
«Կապտանռնագույնները» 31-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար բասկերին առաջարկել են 15 միլիոն եվրո:
Բիլբաոյի ակումբը, ամենայն հավանականությամբ, կմերժի կատալոնացիների առաջարկը և կփորձի Մարտինեսին համոզել երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվելու է 2023 թվականի հունիսի 30-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի գործարքն իրականացնելուց հետո չի ցանկանում ձեռք բերել Ինյիգո Մարտինեսին:


