Կատալոնական «Բարսելոնան» չի կարողացել բոլոր նորեկներին, ինչպես նաև իսպանացի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյին և ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին գրանցել Լա լիգայի խաղերին: Այդ մասին թվիթերյան էջում հայտնել է լրագրող Քրիստիան Ստյուարտը։
Խնդիրն աշխատավարձերով պայմանավորված սահմանափակումներն են։
Ֆրանկ Կեսիեն, Անդրեաս Քրիստենսենը, Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին և Ժյուլ Կունդեն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ են համալրել «Կապտանռնագույնների» շարքերը և չեն կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության խաղերին, քանի դեռ ակումբը չի նվազեցրել մնացած ֆուտբոլիստների աշխատավարձերը։
«Բարսելոնան» չի կարողացել գրանցել նաև Ռոբերտոյին ու Դեմբելեին, քանի որ նրանք սկզբում դարձել են ազատ գործակալ և դրանից հետո են երկարաձգել պայմանագրի ժամկետն։ Ըստ օրենքի՝ նրանք նույնպես համարվում են նոր խաղացողներ։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Լա լիգայում կմեկնարկի օգոստոսի 14-ին՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ մրցավեճով։


