Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունից առաջ կատալոնական «Բարսելոնան» պատվել է ակումբի լեգենդար պաշտպան Դանի Ալվեսին, որը «Կամպ Նոու» էր վերադարձել մրցակցի՝ մեքսիկական «Պումասի» կազմում:
Հիշեցնենք, որ 39-ամյա բրազիլացին կատալոնական ակումբի գույները պաշտպանել է 2008-2016 և 2021-2022 թվականներին:
«Բարսելոնա» - «Պումաս» հանդիպմանը Ալվեսը մասնակցել է մեկնարկային րոպեներից ու փոխարինվել 69-րդ րոպեին:
Բրազիլացի պաշտպանը ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակի խաղացողն է (Ըստ Transfermarkt-ի՝ 42 տիտղոս): Նա «Բարսելոնայի» կազմում 20 տիտղոս է նվաճել.
- Լա լիգայի հաղթող (6): 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13, 2014/15, 2015/16
- Չեմպիոնների լիգայի հաղթող (3): 2008/09, 2010/11, 2014/15
- Իսպանիայի գավաթակիր (4): 2008/09, 2011/12, 2014/15, 2015/16
- Իսպանիայի սուպերգավաթակիր (4): 2009, 2010, 2011, 2013
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (3): 2009, 2011, 2015
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող (3): 2009, 2011, 2015
Բրազիլացին մեքսիկական թիմի շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակում ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ
Barcelona honoring Dani Alves at the Camp Nou.
— ESPN FC (@ESPNFC) August 7, 2022
A beautiful moment 💙❤️
(via @FCBarcelona) pic.twitter.com/QrboDdYKp6


