«Բարսելոնան» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով՝ հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն ու մի շարք գրանդ ակումբներ դիտարկում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստին թիմ հրավիրելու տարբերակը։
«Ռեալը», որտեղից ֆուտբոլիստը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին, ունի իսպանացու տրանսֆերային իրավունքները 40 մլն եվրոյով հետ գնելու առաջնային իրավունք։
2021/22 մրցաշրջանում Ռեգիլոնը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 2 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 28 մլն եվրո է գնահատում պաշտպանի շուկայական արժեքը։


