«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է «Շախտյորի» 23-ամյա բրազիլացի աջեզրային պաշտպան Դոդոյին ձեռք բերելու տարբերակը՝ հայտնում է իսպանական Sport-ը: Բրազիլացին մտադիր է հեռանալ ուկրաինական ակումբից՝ չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը «հանքափորների» հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ:
Դոդոյի որոշումը պայմանավորված է Ուկրաինայում շարունակվող «հատուկ ռազմական գործողությամբ», քանի որ բրազիլացին կարծում է՝ այդ երկրում նոր խնդիրների է բախվելու։ Հայտնի է նաև, որ Դոդոն չի ցանկանում վարձակալությամբ տեղափոխվել այլ ակումբ:
«Բարսելոնան» պատրաստ է դիտարկել նրան ձեռք բերելու հնարավորությունը՝ աջեզրային պաշտպանի խնդրահարույց դիրքն ամրապնդելու համար։ Ակումբում կարծում են, որ նա կարող է լինել «նոր Դանի Ալվես»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոդոյի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բավարիան» և «Տոտենհեմը»:


