Logo

«Բարսելոնան» և «Չելսին» բանակցություններում առաջընթաց կա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:39 / 21.07.2022• ՍՊՈՐՏ
Սեզար Ասպիլիկուետա

Կատալոնական «Բարսելոնան» վստահ է, որ կկարողանա իրականացնել Լոնդոնի «Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետայի տրանսֆերը:

Goal.com-ի տեղեկություններով, վերջին օրերին ակումբները բանակցություններում զգալի առաջընթաց են գրանցել։

Ասպիլիկուետան «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին հասկացրել է, որ ցանկանում է հեռանալ և միանալ «Բարսելոնային», որն արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ եռամյա պայմանագրի կետերը:

Իսպանացի պաշտպանը «Չելսիին» է տեղափոխվել 2012 թվականի ամռանը ֆրանսիական «Մարսելից»: Նրա պայմանագիրը «Թոշակառուների» հետ գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ