Logo

«Սևիլիան» վերջնական համաձայնության է հասել Կունդեի տեղափոխության հարցում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:04 / 24.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» ու «Սևիլիան» վերջնական համաձայնության են հասել պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխության հարցում:

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, գործարքի արժեքը կազմելու է 50 միլիոն եվրո (ևս 10 միլիոն նախատեսված է հավելավճարի տեսքով):

Հիշեցնենք, որ ֆրանսիացու համար պայքարում «կապտանռնագույնների» գլխավոր մրցակիցը «Չելսին» էր:

Կունդեն անդալուզյան ակումբի գույները պաշտպանում է 2019 թվականից: Նախորդ մրցաշրջանում «Սևիլիայի» կամզում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 44 հանդիպման, որոնցում խփել է 3 գոլ ու կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ