Իսպանական Sport պարբերականը կանխատեսել է «Բարսելոնայի»՝ հավանական մեկնարկային կազմը 2022/23 մրցաշրջանում:
Sport-ի փորձագետները վստահ են, որ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը Կատալոնիա կտեղափոխվեն պաշտպաններ Ժյուլ Կունդեն («Սևիլիա») և Սեսար Ասպիլիկուետան («Չելսի»):
«Բարսելոնայի»՝ հավանական մեկնարկային կազմը 2022/23 մրցաշրջանում՝ ըստ Diario Sport-ի.
Տեր Շտեգեն, Ալբա, Արաուխո, Կունդե, Ասպիլիկուետա, Գավի, Բուսկետս, Պեդրի, Ֆատի, Դեմբելե, Լևանդովսկի:


