«Բարսելոնայի» և Նիդեռլանդների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդ դե Բուրը խոսել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին։
«Բուսկետսն անհավանական ֆուտբոլիստ է, բայց նրան պետք օգնել։ Եթե նա ստիպված է լինում ավելի մեծ տարածք փակել, նրա մոտ խնդիրներ են առաջանում։ Դա ազդում է ամբողջ թիմի, այդ թվում՝ Դե Յոնգի խաղի վրա։ Դե Յոնգն ապագան է։
Բուսկետսի կարիերան մոտենում է ավարտին։ Ես սիրում եմ Բուսկետսին, բայց նա արդեն երիտասարդ չէ, և երբեմն ակումբներն ու մարզիչները չափից դուրս երկար են հույսեր կապում այնպիսի ֆուտբոլիստների հետ, որոնք արդեն պետք է մի կողմ քաշվեն։ Ապագան Դե Յոնգինն է, Գավիինը, Պեդրիինը, Նիկոյինը։ Այս ֆուտբոլիստների հետ «Բարսելոնան» անհավանական կիսապաշտպանություն կունենա։
Դե Յոնգն առաջվա պես հիանալի ֆուտբոլիստ է «Բարսելոնայի» համար, բայց հիմա կորած տեսք ունի ու երջանիկ չէ։ Նրա վրա մարզիչների փոփոխություններն են ազդեցություն ունենում, գումարած՝ Բուսկետսը շարունակում է խաղալ այն դիրքում, որը Դե Յոնգին ավելի համապատասխան է»,- Դե Բուրի խոսքն է մեջբերում El Pais-ը։