«Բարսելոնան» նոր հարձակվողի փնտրտուքների մեջ է։
Կատալոնական ակումբին առաջարկել են գնել Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերային իրավունքները՝ հաղորդում է Diario Sport-ը։ «Ատլետիկո Մինեյրոն» եղել է Կոստայի վերջին ակումբը։
Ֆուտբոլիստը բրազիլական ակումբի հետ պայմանագիրը խզել է հունվարի 17-ին և այդ օրվանից ազատ գործակալի կարգավիճակում է։