Logo

«Բարդ իրավիճակ է, որի մասին չեմ ուզում խոսել». Ֆլիկը` Արաուխոյի մասին

17:19 / 01.12.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն բաց կթողնի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի հանդիպումը, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Այս պահին նա պատրաստ չէ խաղալ անձնական խնդիրների պատճառով։ Բարդ իրավիճակ է, որի մասին չեմ ուզում խոսել։ Խնդրում եմ, հարգե՛ք նրան։ Ավելին չեմ կարող ասել»,- հայտարարել է «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։

Ուրուգվայցի պաշտպանը բացակայում էր նաև «Ալավեսի» դեմ 14-րդ տուրի հանդիպմանը (3-1)։

«Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին ու ժամը 23:55-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ