Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում ոչ-ոքի է գրանցվել։
Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում, նույնիսկ, նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։


