Logo

Բարեղամ Հարությունյանը՝ Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող

22:25 / 23.03.2024Բռնցքամարտ
null

Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը (51 կգ) դարձավ Լիտվայում ընթացող Ալգիրդաս Շոցիկսի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթող։

Կաունասում ընթացող մրցաշարի եզրափակիչում 34-ամյա բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ հաղթեց ուելսցի Ռիչարդ Սքոթին: Բարեղամ Հարությունյանը մինչև եզրափակիչ հասնելը հաղթել էր Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչներին:

Լիտվայի մրցաշարին Հայաստանը մասնակցում էր 5 բռնցքամարտիկով, Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ) և Հովհաննես Փափազյանը (+92 կգ) ավելի վաղ են լքել պայքարը և մեդալ չեն նվաճել:

Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ