Լիտվայում ընթացող միջազգային մրցաշարում Բարեղամ Հարությունյանը (51 կգ) տպավորիչ հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Կիսաեզրափակիչում Հարությունյանը 5-0 հաշվով հաղթել է Անգլիան ներկայացնող Մուհամեդ Համզային։ Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը նույն հաշվով առավելության էր հասել Դոս Սանթոս Կլեպսոնի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմի կազմում մրցավայր է մեկնել 5 բռնցքամարտիկ։


