Logo

Բարելան հրաժարվել է ամսական 1.5 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագրի առաջարկից

15:24 / 09.01.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելան մերժել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» առաջարկը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Սաուդյան ակումբն «Ինտերի» 27-ամյա կիսապաշտպանին առաջարկել է տարեկան 18 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագիր: Բարելան, սակայն, մերժել է առաջարկը:

«Նիկոլոն մերժել է առաջարկը՝ շեշտելով, որ գոնե այս պահին մտածում է միայն «Ինտերում» ելույթների մասին: Սա սիրո և հավատարմության յուրահատուկ դրսևորում է, մանավանդ այս ժամանակներում»,- գրում է իտալական հեղինակավոր աղբյուրը:

Նիկոլո Բարելան «Կալյարիի» սան է, «Ինտերի» ֆուտբոլիստ է 2020 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա