Logo

Բարելան Իտալիայի հավաքականի ներկայիս կազմի լավագույն ռմբարկուն է

10:17 / 16.06.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան Իտալիայի հավաքականի ներկայիս կազմի լավագույն ռմբարկուն է:

Բարելան Ալբանիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում (2-1) 10-րդ գոլն է խփել Իտալիայի ազգային թիմի մարզաշապիկով:

Իտալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Բարելան շրջանցել է լեգենդար Ֆրանչեսկո Տոտիին (9 գոլ): Բարելան պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 33-րդ տեղը, 10 գոլ Իտալիայի հավաքականի կազմում խփել են ևս չորս ֆուտբոլիստներ՝ Լորենցո Ինսինյեն, Անտոնիո Կասանոն, Ջանֆրանկո Ձոլան և Ռիկարդո Կարապելեզեն:

Հիշեցնենք, որ 27-ամյա Բարելան 2018 թվականից է խաղում Եվրոպայի գործող չեմպիոնի կազմում, մինչև այժմ անցկացրել է 54 խաղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա