Logo

«Բարև, ես եմ» ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան՝ Կաննում

11:37 / 01.06.2023• Պրեմիերա
Բարև, ես եմ-ֆիլմ

Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում` մայիսի 25-ին, «Դասականներ» բաժնում տեղի ունեցավ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ․) ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան՝ վերահաստատելով կինոաշխարհի մեծերի հետ նույն էկրանին ներկայացվելու մեր իրավունքը` Գոդարի, Օձուի, Ման Ռեյի, Ալֆրեդ Հիչքոքի կողքին: Սա հայ մշակույթի ու հայ կինոյի միջազգային քարոզչության առումով ունի աննախադեպ կարևորություն, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Ըստ էության` կես դար անց, սա ֆիլմի վերադարձն էր աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոն, որտեղ «Բարև, ես եմ» ֆիլմը ներառված է եղել 1966թ․-ի մրցութային ծրագրում։

Կինոժապավենի թվանշային վերականգնումն իրականացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման աշխատանքները կատարվել են ֆիլմի բնօրինակ սևապատկերից՝ լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից:

Ֆիլմը հանդիսատեսին ներկայացրին «Դասականներ» ծրագրի համադրող Ժերալդ Դյուշասոն, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը և խորհրդային կինոյի մասնագետ Ժոել Շապրոնը՝ Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, Համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի և «Լոկոմոտիվ» ստուդիայի տնօրեն Ռոբերտս Վինովսկիսի ներկայությամբ։ Ցուցադրությանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ցուցադրության նախօրեին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական MK2 դիստրիբյուցիոն ընկերության միջև կնքվեց պայմանագիր, որի շնորհիվ ֆիլմը կներկայացվի միջազգային տարբեր հարթակներում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ