Անգլիական «Բարնլիի» գլխավոր մարզիչ Սքոթ Պարկերը կարող է հեռանալ ակումբից ու գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմը», հաղորդում է talkSPORT-ը:
Լոնդոնյան ակումբը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուին: «Տոտենհեմը» պատրաստվում է պաշտոնանկ անել մարզչին, նույնիսկ եթե «Տոտենհեմը» հաղթի Եվրոպա լիգան:
Սքոթ Պարկերը «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան է: Նա իր մարզչական գործունեության ընթացքում երեք տարբեր թիմերի դուրս է բերել Պրեմիեր լիգա:


