Logo

«Բարնլին» և «Լիդսը» վերադառնում են Պրեմիեր լիգա

22:53 / 21.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» նվաճեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր:

Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Բարնլին» տանը Ջոշ Բրաունհիլի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին» և 94 միավորով հավասարվեց առաջատար «Լիդսին», երկու թիմերն էլ անհասանելի դարձան հետապնդողների համար: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Շեֆիլդը» 86 միավորով երրորդն է և փլեյ-օֆֆում տեղն ապահովել է: Փլեյ-օֆֆում Պրեմիեր լիգայի վերջին ուղեգիրը կխաղարկեն 3-6-րդ տեղերը գրաված թիմերը:

Անգլիայի Չեմպիոնշիփ, 44-րդ տուր

«Բարնլի» - «Շեֆիլդ Յունայթեդ»` 2-1 (տեսանյութ)

Ջոշ Բրաունհիլ, 28, 44 (11մ) - Թոմաս Քենոն, 37

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ