Logo

«Բարսան» համառ ու գոլառատ պայքարում հաղթեց «Ռեալին»` դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր

01:03 / 12.01.2026Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» պատմության մեջ 16-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր։

Սաուդյան Արաբիայում անցկացված մրցաշարի եզրափակիչում «Բլաուգրանան» գոլառատ ու համառ պայքարում 3-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։

«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ռաֆինյան, գոլ խփեց նաև Ռոբերտ Լևանդովսկին։ «Արքայական ակումբից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Վինիսիուսն ու Գոնսալո Գարսիան։

Կատալոնական գրանդը տիտղոսը նվաճեց երկրորդ տարին անընդմեջ։ Նախորդ տարի «Բարսելոնան» եզրափակիչում նորից հաղթել էր «Ռեալին»` 5-2։

Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»` 3-2 (տեսանյութ)

Ռաֆինյա, 36, 73, Ռոբերտ Լևանդովսկի, 45+4 - Վինիսիուս, 45+2, Գոնսալո Գարսիա, 45+6

Հեռացում` Ֆրենկի դե Յոնգ, 90+1 («Բարսելոնա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ