Logo

Լապորտան բացատրել է Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:58 / 01.02.2022ՍՊՈՐՏ
Ժոան Լապորտա-Ուսման Դեմբելե

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է հարձակողական ոճի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Նրան առաջարկում էինք երկարաձգել պայմանագիրը, շատ լավ առաջարկներ էինք արել։ Նա մերժեց՝ պահանջելով ավելին։ Բանակցությունները մտան փակուղի. նրա գործակալը որոշակի դիրքորոշում ուներ, բայց ոչինչ չէր ասում։ Արեցինք հնարավորը։

Նա երկու լավ առաջարկ ուներ այլ ակումբներից։ Զարմացած ենք, որ չընդունեց դրանցից ոչ մեկը։ Վերջինն ստացվել էր Անգլիայից, բայց նա հրաժարվեց՝ նախընտրելով մինչև մրցաշրջանի ավարտը մնալ «Բարսայում»։

Դա անիմաստ է և օգտակար չի լինի ոչ նրա, ոչ էլ ակումբի համար։ Դժվար է հասկանալ այս որոշումը։

Չավին պետք է մտածի նաև հաջորդ մրցաշրջանի մասին։ Ենթադրում ենք, որ Դեմբելեն ամռանը տեղափոխվելու վերաբերյալ պայմանավորվածություն ունի այլ ակումբի հետ։ Մենք աշխատելու ենք՝ ի նպաստ ակումբի»,- ESPN-ի հաղորդմամբ՝ ասել է Լապորտան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա