Logo

«Բարսան» հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը

23:30 / 16.08.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի առաջին տուրում հյուրընկալվեց «Մալյորկային» և հաղթեց 3-0 հաշվով:

Կատալոնական գրանդը երեք գոլերից երկուսը խփեց առաջին խաղակեսում. Լամին Յամալի ասիստից հետո հաշիվը բացեց Ռաֆինյան, Ֆերան Տորեսն էլ կրկնապատկեց հյուրերի առավելությունը:

Խաղի հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին էլ Գավիի ասիստից հետո գեղեցիկ հարվածով հանդիպման վերջակետը դրեց 18-ամյա Յամալը:

Ի դեպ, «Մալյորկայի» երկու ֆուտբոլիստներ առաջին խաղակեսում կարմիր քարտ ստացան և հեռացվեցին խաղադաշտից:

«Բարսայի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեցին իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիան և անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:

Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:

Իսպանիայի Լա լիգա, առաջին տուր

«Մալյորկա» - «Բարսելոնա»` 0-3

Ռաֆինյա, 7, Ֆերան Տորես, 23, Լամին Յամալ, 90+4

Հեռացումներ` Մանու Մոռլանես, 33, Վեդաթ Մուրիքի, 39 (երկուսն էլ` «Մալյորկա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ