«Բարսելոնան» պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ թիմի ֆուտբոլիստներ Ռոնալդ Արաուխոն ու Ֆրենկի դե Յոնգը վնասվածք են ստացել:
Արաուխոն աջ ձեռքի երկրորդ և երրորդ մետակարպալ ոսկորների կոտրվածք է ստացել, իսկ Դե Յոնգը մկանային վնասվածք ունի:
Արաուխոն հունվարի 7-ին կվիրահատվի, որից հետո թիմը թարմացում կանի ֆուտբոլիստի ապաքինման գործընթացի վերաբերյալ:
Հավելենք՝ ուրուգվայցին Արքայական գավաթի 1/16 եզրափակիչում «Լինարեսի» դեմ նախօրեին կայացած հանդիպման(2-1) մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց առաջին կեսից հետո, իսկ հոլանդացին փոխարինման մտավ երկրորդ կեսում, սակայն 29 րոպե անց հարկադրված փոխարինվեց: