Logo

«Բարսան» կամային հաղթանակ տարավ` բարձրանալով առաջին տեղ

22:30 / 28.09.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում։

«Բլաուգրանան» պարտվում էր, բայց Ժյուլ Կունդեի ու Ռոբերտ Լևանդովսկիի գոլերի շնորհիվ առավելության հասավ։

Կատալոնական ակումբը 19 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ռեալ Սոսյեդադը» 5 միավորով 17-րդ տեղում է։

Իսպանիայի Լա լիգա, 7-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»` 2-1

Ժյուլ Կունդե, 43, Ռոբերտ Լևանդովսկի, 59 - Ալվարո Օդրիոսոլա, 31

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ