Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում, հաղորդում է Sport-ը:
Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը:
«Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը:
Յոհան Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում է 6000 հանդիսական: Լա լիգայի նոր մրցաշրջանում «Բարսելոնան» իր առաջին տնային խաղը կանցկացնի «Վալենսիայի» հետ սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջում: Մինչև այդ կատալոնական ակումբը մրցաշարում կանցկացնի երեք արտագնա խաղ համապատասխանաբար «Մալյորկայի» (16.08), «Լևանտեի» (23.08) ու «Ռայո Վալյեկանոյի» (31.08) դեմ:


