Logo

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

10:02 / 30.07.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում, հաղորդում է Sport-ը:

Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը: 

«Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը:

Յոհան Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում է 6000 հանդիսական: Լա լիգայի նոր մրցաշրջանում «Բարսելոնան» իր առաջին տնային խաղը կանցկացնի «Վալենսիայի» հետ սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջում: Մինչև այդ կատալոնական ակումբը մրցաշարում կանցկացնի երեք արտագնա խաղ համապատասխանաբար «Մալյորկայի» (16.08), «Լևանտեի» (23.08) ու «Ռայո Վալյեկանոյի» (31.08) դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ