28-րդ անգամ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո «Բարսելոնան» ավտոբուսով չեմպիոնական շքերթ է կազմակերպել:
Այն սկսվել է «Կամպ Նոու» ստադիոնից և ավարտվել Բարսելոնայի հաղթակամարի մոտ: Շքերթին ներկա է եղել ավելի քան 670,000 երկրպագու:
Տոնակատարության ժամանակ կատալոնական ակումբի խաղացողներ Ինյիգո Մարտինեսն ու Ռոնալդ Արաուխոն անզգուշաբար ընկել են, ինչը զվարճացրել է նրանց խաղընկերներին:
Արաուխոն ընկել է, երբ փորձել է գնդակը ոտքով ուղարկել երկրպագուների շարքեր, իսկ Ինյիգոն ավտոբուսի չափսերի վերաբերյալ կարծես սխալ հաշվարկ է արել:
😳 Iñigo también da el sustopic.twitter.com/Zwfc1kVuak
— Mundo Deportivo (@mundodeportivo) May 16, 2025