Logo

Բարսեղյանի դուբլն ու «Սլովանի» ջախջախիչ հաղթանակը

23:14 / 05.04.2025Ֆուտբոլ
null

Սլովակիայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի չորրորդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 5-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ժիլինայի» դեմ խաղում։

Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դուբլ ձևակերպեց։ 31-ամյա ֆուտբոլիստը 19 գոլով առաջնության այս մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է։

«Սլովանը» 59 միավորով առաջին տեղում է, «Ժիլինան»` 49 միավորով երկրորդ։

Սլովակիայի առաջնություն, չեմպիոնական փլեյ-օֆֆ, չորրորդ տուր

«Ժիլինա» - «Սլովան»` 0-5

Տիգրան Բարսեղյան, 11, 49, Ալեքսանդր Նարիմանիձե, 13, Դավիդ Ստրելեց, 72, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ