Սլովակիայի առաջնության 12-րդ տուրից հետաձգված խաղում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 6-0 հաշվով հաղթեց «Կոմարնոյին»։
«Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Նա 14 գոլով գլխավորում է Սլովակիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 41 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Կոմարնոն» ունի 13 միավոր և նախավերջին` 11-րդ տեղում է։
Սլովակիայի առաջնություն, 12-րդ տուր
«Սլովան» - «Կոմարնո»` 6-0
Տիգրան Բարսեղյան, 6, 27, Դանիլ Իգնատենկո, 33, Դավիդ Ստրելեց, 37, Մարկո Տոլիչ, 83, Նինո Մարչելի, 90+4
Հեռացում` Յուրի Մեդվեդև, 90+4 («Սլովան»)