Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում տպավորիչ գոլի հեղինակ դարձավ սլովենական «Ցելյեի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում:
30-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի չեմպիոնի կազմում փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին, իսկ 10 րոպե անց դրեց խաղի վերջակետը՝ 5-0: Սա Բարսեղյանի երկրորդ գոլն է նոր մրցաշրջանում, առաջինը խփել էր Սլովակիայի առաջնության մեկնարկային տուրում:
Առաջին խաղում Սլովակիայի և Սլովենիայի չեմպիոնները 1-1 հաշիվն էին գրանցել:
Այսպիսով, Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը դիմակայությունում հաղթեց 6-1 հաշվով և դուրս եկավ որակավորման երրորդ փուլ, որտեղ երկու հանդիպում կանցկացնի Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի դեմ:
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Սլովան» (Սլովակիա) - «Ցելյե» (Սլովենիա)՝ 5-0 (առաջին խաղը՝ 1-1)
Մարկո Տոլիչ, 17, Դավիդ Ստրելեց, 30, 72, Ռոբերտ Մակ, 60, Տիգրան Բարսեղյան, 75


