Logo

Բարսեղյանի վերադարձը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

17:19 / 09.11.2024Ֆուտբոլ
null

ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի` Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»)։

Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան («Ցինդաո Ուեստ Քոստ»), Անդրե Չալըշըր («Բրոմապոյկարնա»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»),
Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Հովհաննես Համբարձումյան («Նոա»)։

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ. Տիգրան Բարսեղյան («Սլովան Բրատիսլավա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին»), Վահան Բիչախչյան («Պոգոն»), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ), Ժիրայր Շաղոյան (Դեբրեցեն»), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ»), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատյա Կլուժ»), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ»), Սոլոմոն Իմե Ուդո («Փյունիկ»), Գոռ Մանվելյան («Նոա»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»), Հովհաննես Հարությունյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»)։

Գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը նույնպես հրավիրվել էր ազգային թիմ, սակայն հավաքականի ճամբարին չի միանա վնասվածքի պատճառով։ Խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը նոր է ապաքինվել վնասվածքից ու այժմ դեռևս վերականգնման փուլում է։

Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա հանդիպումներն անցկացնելու է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին և մարզիչ-վերլուծաբան Մհեր Միրումյանը: 

Հայաստանի հավաքականը մարզական հավաքը կսկսի նոյեմբերի 11-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Ֆարերյան կղզիների, իսկ նոյեմբերի 17-ին Ռիգայում` Լատվիայի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա