Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։
«Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին՝ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» դեմ։ Մեկնարկը` Երևանի ժամանակով 22:15-ին։


