Տիգրան Բարսեղյանը, Նաիր Թիկնիզյանը, Վահան Բիչախչյանը, Հրանտ-Լեոն Ռանոսն ու Արթուր Միրանյանը ժամանել են Հայաստանի ազգային հավաքականի ճամբար, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հավաքականի ճամբարում չէ միայն Լուկաս Սելարայանը, որն ազգային թիմին կմիանա Բուդապեշտում։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հոկտեմբերի 7-ին անցկացրել է մարզական հավաքի երկրորդ մարզումը։
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում մրցակցի դաշտում կմցրի Հունգարիայի թիմի դեմ, իսկ երեք օր անց Դուբլինում կհանդիպի Իռլանդիային։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


