Logo

«Բարսելոնայի» դարպասապահը կտեղափոխվի թուրքական ակումբ

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:57 / 31.01.2022Լուրեր
Իգնասիո Պենյա

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Իգնասիո Պենյան առաջիկայում վարձակալական պայմանագիր կկնքի թուրքական «Գալաթասարայի» հետ՝ թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

22-ամյա Պենյան «կապտանռնագույնների» ակադեմիա է տեղափոխվել 2012 թվականին «Վիլյառեալից»։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Ալիկանտեում»։ Ներկայումս «Բարսելոնայի» 3-րդ դարպասապահն է։

«Բարսելոնայի» երկրորդ թիմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղում Պենյան բաց է թողել 8 գոլ, 4 խաղում անառիկ է պահել սեփական դարպասը։ Կատալոնական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։ Transfermarkt-ը 3 մլն եվրո է գնահատում Պենյայի տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա