Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի դեմ մրցախաղում, որը տևել է 1 ժամ 44 րոպե:
Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ – Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ:


