Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրի «Բարսելոնա» - ՊՍԺ հանդիպումը կկայանա Լուիս Կոմպանիսի անունը կրող «Օլիմպիական» ստադիոնում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բլաուգրանան» շարունակում է քայլեր ձեռնարկել՝ «Կամպ Նոու» վերադառնալու համար անհրաժեշտ վարչական թույլատվություն ստանալու համար։
Նախորդ մրցաշրջանում կատալոնացիները հենց «Մոնջուիկում» էին անցկացնում տնային խաղերը։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


