Կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղը կսպասարկի Խուան Մարտինես Մունուերան: Առաջին հանդիպումն ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով:
Սա իսպանացի մրցավարի երրորդ «Էլ կլասիկոն» է: Նախորդ երկու խաղերում թիմերը մեկական հաղթանակ են տարել: 2020/21 մրցաշրջանում մադրիդցիները «Կամպ Նոու» ստադիոնում հաղթել էն 3-1 հաշվով, իսկ նախորդ մրցաշրջանում կատալոնացիները «Սանտիագո Բեռնաբեուում» առավելության են հասել 4-0 հաշվով:
Երկու ակումբներն էլ դժգոհ են այս մրցավարի աշխատանքից, որը վերաբերում է ինչպես միմյանց մինչև խաղերի, այնպես էլ մյուս խաղերի դեպքում:
«Ռեալը» Մունուերայի մասնակցությամբ խաղերում տարել է 19 հաղթանակ, կրել 7 պարտություն և 6 հանդիպում ավարտել ոչ-ոքի, իսկ «Բարսելոնան» հաղթել է 19 անգամ, կրել 4 պարտություն և գրանցել 6 ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապիլի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Այս դիմակայության հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի Պամպլոմայի «Օսասունայի» հետ, որն ավելի վաղ պայքարց դուրս էր թողել Բիլբաոյի «Աթլետիկին»: