Logo

«Բարսելոնա» - «Ռեալ». Մրցավարական անձնակազմը

14:24 / 21.04.2025Ֆուտբոլ
null

Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը, հայտնում է ԻՖՖ պաշտոնական կայքը։

Պաբլո Գոնսալես Ֆուերտեսը կլինի տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուն։

39-ամյա Բենգոեչեան նախկինում երեք անգամ սպասարկել է «Էլ կլասիկո». երկու անգամ հաղթել է «Բարսելոնան», մեկ անգամ` «Ռեալը»։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ Մեկնարկը` Երևանի ժամանակով 23:55-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ