Logo

«Բարսելոնան» 15 տարվա մեջ առաջին անգամ գոլ չի խփել երեք խաղում անընդմեջ

11:53 / 17.04.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան», 0-0 հաշվով ավարտելով «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի արտագնա հանդիպումը, շարունակեց գոլազուրկ խաղերի շարքը:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» 15 տարվա մեջ առաջին անգամ չի կարողացել գոլ խփել երեք խաղում անընդմեջ:

Կատալոնական գրանդը 0-0 հաշիվն էր գրանցել նաև «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի տնային խաղում, իսկ դրանից առաջ Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճում «Կամպ Նոու» ստադիոնում պարտվել էր Մադրիդի «Ռեալին» (0-4):

«Բարսելոնան» 2008 թվականին Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ բոլոր մրցաշարերում անցկացրած չորս անընդմեջ խաղում գոլ չէր խփել:

Հիշեցնենք, որ Չավիի գլխավորած թիմը 29 խաղից հետո 73 միավորով Լա լիգայի առաջատարն է և 11 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա