Logo

«Բարսելոնան» 35 մլն եվրո կառաջարկի «Վալենսիայի» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.03.2020ՍՊՈՐՏ
IMG 6867 - «Բարսելոնան» 35 մլն եվրո կառաջարկի «Վալենսիայի» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:17

-

-

«Բարսելոնան» հետաքրքրված է «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ըստ այդ պարբերականի՝ կատալոնական ակումբն այս ֆուտբոլիստին հրավիրելու տարբերակը կդիտարկի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իսպանիայի գործող չեմպիոնը պատրաստ է խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 35 մլն եվրո: Տորեսի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ, և նա հրաժարվում է երկարաձգել դրա ժամկետը:

Տորեսը «Վալենսիայի» սան է: 20-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 հանդիպման (20 դեպքում՝ մեկնարկային կազմում) ու դարձել 4-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: Տորեսը 8 խաղ է անցկացրել Իսպանիայի Մ-19 հավաքականում ու իր ակտիվում գրանցել 5 գնդակ: Նա նախորդ տարվա ամռանը Երևանում մասնակցել է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որում Իսպանիայի ընտրանին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

«Բարսելոնան» մտադիր է ամռանը համալրվել միանգամից 4 ֆուտբոլիստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ