Logo

«Բարսելոնան» 4 գնդակ ուղարկեց 10 հոգով մնացած «Ռեալ Սոսյեդադի» դարպասը

21:07 / 02.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։

«Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Ժերար Մարտինը, Մարկ Կասադոն, Ռոնալդ Արաուխոն և Ռոբերտ Լևանդովսկին։

Հանդիպման բոլոր գոլերը գրանցեցին բասկյան թիմի` 17-րդ րոպեին 10 ֆուտբոլիստներով մնալուց հետո։

«Ռեալ Սոսյեդադից» վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողեց Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 57-ի և վերադարձավ առաջին տեղ։ «Ռեալ Սոսյեդադը» 34 միավորով 9-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 26-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»` 4-0

Ժերար Մարտին, 25, Մարկ Կասադո, 29, Ռոնալդ Արաուխո, 56, Ռոբերտ Լևանդովսկի, 61

Հեռացում` Արից Էլուստոնդո, 17 («Ռեալ Սոսյեդադ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ