Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»: Կատալոնական դերբիում հաշիվը բացվեց 86-րդ րոպեին. գոլ խփեց Դանի Օլմոն: 4 րոպե անց էլ Ռոբերտ Լևանդովսկին դրեց խաղի վերջակետը: Ի դեպ, գոլ խփած ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել 64-րդ րոպեին:
Գործող չեմպիոնը 19 խաղից հետո 49 միավորով առաջատարն է, 7 միավորով է առաջ Մադրիդի «Ռեալից», որն այս տուրում կմրցի «Բետիսի» դեմ: «Էսպանյոլը» 33 միավորով 5-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 18-րդ տուր
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»` 0-2
Դանի Օլմո, 86, Ռոբերտ Լևանդովսկի, 90
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


