«Բարսելոնան» հետաքրքրված է «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի ծառայություններով:
Գերմանական Sport1 հեռուստաընկերության հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը 40 մլն եվրո է առաջարկել՝ 19-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:
Գերմանիայի հավաքականի երիտասարդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան», որը պատրաստ է 35 մլն եվրո հատկացնել գործարքին:
Դորտմունդյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկում է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով: «Բարսելոնայի» առաջարկած անհատական պայմանագրի պայմաններն ավելի շահավետ են, սակայն նախընտրելի է մնում դորտմունդյան ակումբ տեղափոխությունը, քանի որ գերմանական թիմը հայտնի է երիտասարդ խաղացողների զարգացման հիանալի հարթակ լինելով: