Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվեց «Վալյադոլիդին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը մինչև 54-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն 6 րոպեում երկու գոլ խփեց: Մրցակցի դարպասը գրավեցին Ռաֆինյան ու Ֆերմին Լոպեսը:
Այս խաղում կատալոնական ակումբի դարպասը սեպտեմբերից հետո առաջին անգամ պաշտպանեց գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենը:
Ուշագրավ էր նաև այն, որ 7-րդ րոպեին հեռարձակմամբ ցուցադրվեց, որ դեղին քարտ է ստացել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն: Ուրուգվայցու անվան դիմաց ևս մեկ դեղին քարտ ցուցադրվեց 83-րդ րոպեին, սակայն մրցավարը դաշտից չհեռացրեց նրան: Պատճառն այն էր, որ 7-րդ րոպեին դեղին քարտ ստանալու՝ էկրանին ցուցադրված նշումը սխալմունք էր. այն խախտման համար ստացել էր «Վալյադոլիդի» սենեգալցի հարձակվող Մամադու Սիլան: Մրցաշարի պաշտոնական կայքը սխալմունքը շտկեց միայն այն ժամանակ, երբ Արաուխոն իսկապես դեղին քարտ ստացավ 83-րդ րոպեին:
«Բարսելոնան» 79 միավորով առաջին տեղում է, 7 միավորով է առաջ Մադրիդի «Ռեալից», որն այս տուրի խաղը կանցկացնի մայիսի 4-ին: «Վալյադոլիդը» 16 միավորով վերջին` 20-րդ տեղում է և վաղուց կորցրել է Լա լիգայում տեղը պահպանելու շանսերը:
Իսպանիայի Լա լիգա, 34-րդ տուր
«Ռեալ Վալյադոլիդ» - «Բարսելոնա»` 1-2 (տեսանյութ)
Իվան Սանչես, 6 - Ռաֆինյա, 54, Ֆերմին Լոպես, 60
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
Կարդացեք նաև՝
- El Nacional. Յամալի կերպարը լարված մթնոլորտ է ստեղծել «Բարսելոնայի» հանդերձարանում
- «Աթլետիկոն» արտագնա խաղում միավորներ կորցրեց
- «Երբեք խնդիրներ չեմ ունեցել «Ռեալի» հետ և չեմ ունենա». Անչելոտիի հայտարարությունն ու «Ռեալի» հայտացուցակը
- As. «Ռեալը» դիտարկում է Տեո Էռնանդեսին վերադարձնելու տարբերակը
- The Athletic. «Ռեալը» բարձր աշխատավարձի պատճառով մտադիր է բաժանվել Ալաբայից
- Աղբյուր. Չավին կարող է գլխավորել «Ալ Հիլալը»