Logo

«Բարսելոնան» 6 տարի անց կրկին գոլ խփեց «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում

00:45 / 19.01.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» 2019 թվականից հետո առաջին անգամ գոլ խփեց «Խետաֆեին» արտագնա խաղում:

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը Լա լիգայի 20-րդ տուրում հյուրընկալվելիս մրցում է «Խետաֆեի» դեմ, առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 է: «Բարսելոնայից» հաշիվը բացել է ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն:

«Խետաֆեի» ստադիոնում կայացած նախորդ չորս խաղերից երեքում «Բարսելոնան» 0-0 հաշիվն էր գրանցել, իսկ մեկում էլ պարտվել 0-1:

«Բարսելոնան» նախորդ անգամ հյուրընկալվելիս «Խետաֆեի» դարպասը գրավել էր 2019 թվականի սեպտեմբերի 28-ին, այդ խաղում հաղթել էր 2-0 հաշվով:

Կունդեի գոլի տեսանյութը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա