«Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել տաղանդավոր ֆուտբոլիստից, բայց երկու պայմանով. 22-ամյա խաղացողը պետք է անձամբ հեռանալու ցանկություն հայտնի, և «Չելսին» պետք է վճարի 70 միլիոն եվրո:
«Բարսելոնան» լոնդոնցիներին 48 ժամ է տվել՝ վերջնական առաջարկ ներկայացնելու համար, ինչից հետո պարզ կդառնա Ֆերմին Լոպեսի ապագան:
Լա լիգայի ու Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


