Կատալոնական «Բարսելոնան» չի պատրաստվում ամռանը թիմ հրավիրել Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսին, հայտնում է Marca-ն:
Ակումբի մարզական տնօրեն Դեկուն և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որոշում են կայացրել հրաժարվել աստղային ֆուտբոլիստից:
Այժմ «Բարսելոնան» հարձակման գիծն ուժեղացնելու կարիք չունի, քանի որ թիմի ցուցադրած խաղը գոհացնում է մարզչին:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը բասկյան թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում և խփել 5 գոլ:


